Բաժին. Տնտեսական

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ. 2012Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է 32 ՀԱԶԱՐ 568 ՀԱՅՏ

«ՀայՌուսգազարդ» ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի «1-04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից գրանցված տվյալների համաձայն, 2012 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստացվել է 32 568 հայտ:

Գրանցված հայտերից գերակշռող մասը՝ 18 հազար 716-ն, առնչվել է ներտնային գազասպառման համակարգերին, այդ թվում 2054-ը՝ ազդանշանային համակարգի գործարկմանը, 7856-ը՝ գազի արտահոսքին: Գրանցված կանչերից 1545-ը եղել է կեղծ:  Եղել են նաեւ այլ բնույթի կանչեր:

Ըստ հրապարակված տվյալների՝ 13 հազար 239 հայտ վերաբերվել է գազատարների, 613-ը՝ գազակարգավորիչ եւ անհատական ճնշման կարգավորիչ կայանների հետ կապված խնդիրներին:

Share