Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 36.2%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2013թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 36.2%-ով և կազմել 2086.5 հազար լիտր:

Միևնույն ժամանակ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն աճել են 26.2%-ով և կազմել 4947.5 հազար լիտր: Հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են 11.1%-ով և կազմել 2505.4 հազար լիտր և աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 5.5%-ով ու կազմել 1830.9 հազար լիտր:

Share