Տնտեսական | 15:31 23/05/13

FORD-Ը ՓԱԿՈՒՄ Է ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԻՐ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ

Ամերիկյան խոշոր ավտոարտադրող Ford Motor ընկերությունը մտադիր է մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը փակել 1925 թվականից Ավստրալիայում գործող գործարանները, որտեղ ներկայում աշխատում է շուրջ 1500 մարդ:

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կապված է արտադրական մեծ ծախսերով, ինչպես նաև ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի անկմամբ:

Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Ford-ը կրել էր շուրջ 136 մլն ԱՄՆ դոլարի վնաս: