Բաժին. Տնտեսական

Ո՞Ր ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ 300 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ԲԱՐՁՐ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում 300 հազար ՀՀ դրամից բարձր միջին ամսական անվանական աշխատավարձ ստացել են ֆինանսական և հանքարդյունաբերության ոլորտների մասնագետները:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում մեր երկրի ֆինանսական և ապահովագրական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 338,3 հազար դրամ, իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝  302,1 հազար ՀՀ դրամ:

Արդյունքում, այս ոլորտների միջին ամսական անվանական աշխատավարձը շուրջ 2 անգամ գերազանցել է հանրապետական միջին աշխատավարձը:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով մեր հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 140,7 հազար ՀՀ դրամ:  

Share