Բաժին. Տնտեսական

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Շվեյցարիայի բնակիչները կողմ են փախստականների մասին օրենքի խստացմանը: Այս մասին վկայում են անցկացված քվեարկության արդյունքները:

Նշենք, որ ներկայում ամբողջ աշխարհում Շվեյցարիայի դեսպանություններում դադարեցվել է Շվեյցարիայում ապաստարան ստանալու համար դիմումների ընդունումը: Այսուհետ, նման դիմում հնարավոր կլինի ներկայացնել՝ գտնվելով Շվեյցարիայում:

Ունենալով փախստականների ընդունման տեսանկյունից լիբերալ մոտեցում՝ Շվեյցարիան երկար ժամանակ համարվել է փախստականների համար ցանկալի երկիր:

Փորձագետները նշում են, որ անհրաժեշտություն է առաջացել երկիրը պատշպանել քաղաքական միգրացիայի անվան տակ ներկայացվող տնտեսական միգրացիայից:

Share