Բաժին. Տնտեսական

ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 4.3%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2013թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում շինարարության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 8.8%-ով և կազմել 89.086 մլրդ դրամ:

Միևնույն ժամանակ ծառայությունների ծավալն աճել է 5.8%-ով և կազմել 389.194 մլրդ դրամ: Առևտրի շրջանառությունն աճել է 4.3%-ով և կազմել 757.745 մլտրդ:

Սպառողական գների ինդեքսը կազմել է 103.6%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 105.5%:

Share