Բաժին. Տնտեսական

Ներկայացվել է Կապանում օդանավակայանի վերագործարկման ծրագիրը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մասնակցությամբ Կապանում կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչները ներկայացրել են վերագործարկման ծրագիրը:

Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարեւոր է համարել մարզի բնակչության համար` նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաեւ ՀՀ Նախագահի հանձնարարականը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետը նաեւ տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, եւ վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:

Share