Բաժին. Տնտեսական

Ավարտվում են Մեղրի և Քաջարան քաղաքների միջև վերակառուցվող կամուրջի շինարարական աշխատանքները

Առաջիկա օրերին կավարտվեն Մեղրի և Քաջարան քաղաքների միջև` միջպետական ճանապարհի վրա վերակառուցվող կամուրջի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից: Նշենք, որ կամրջի կառուցման աշխատանքների իրականացմանը պետբյուջեից հատկացվել է 52 մլն դրամ:

Share