Բաժին. Տնտեսական

Հայաստանի կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է համաձայնագիր

Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Օժանդակության համաձայնագիր: Կառավարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարում» ծրագրի շուրջ համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերն Հիլիարդը:

Share