Բաժին. Տնտեսական

2014թ.-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը կկազմի 115.6 մլրդ դրամ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ 2014թ. համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների գծով` 1.161.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.277.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 115.6 մլրդ դրամ:

Կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ համայնքների 2014թ. բյուջեները կկազմեն` եկամուտների գծով` 112.8 մլրդ դրամ (ներառյալ պետբյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով` 117.9 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 5.1 մլրդ դրամ:

Սպասվում է, որ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Share