Բաժին. Տնտեսական

Լագարդ. ԱՄՆ-ի դեֆոլտը կարող է մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը

Եթե ամերիկացի քաղաքական գործիչներին չհաջողվի համաձայնության գալ պետական պարտքի «վերին սահմանի» բարձրացման հարցի շուրջ, ապա երկրին սպառնացող դեֆոլտը կարող է մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի դեֆոլտը իր հետ կբերի շատ ավելի վտանգավոր տնտեսական երևույթներ, քան ներկայիս բյուջետային ճգնաժամը:

Սպասվում է, որ արդեն հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի կառավարությունը «կհատի» փոխառությունների համար սահմանված վերին սահմանը: Նշենք, որ 1960 թվականից ԱՄՆ-ում պարտքի վերին սահմանը բարձրացվել է 78 անգամ և այժմ սահմանված է 16,7 տրիլիոն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ում դեմոկրատների և հանրապետականների «բյուջետային» տարաձայությունների արդյունքում շուրջ 700 հազար պետական աշխատող հեռացվել է աշխատանքից:

Share