Բաժին. Տնտեսական

Ստեփանավանի օդանավակայանը կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին

«Ստեփանավան» օդանավակայանի տարածքում կիրականացվեն հսկայածավալ աշխատանքներ. հիմնովին կվերանորոգվի վարչական շենքը, 2050 մ երկարությամբ թռիչքուղին, կցանկապատվի տարածքը և կիրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը որոշում էր ընդունել «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա` Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Շենքերի և շինությունների մակերեսը կազմում է մոտ 1150 քմ տարածք, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61,7 հա: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել:

Share