Բաժին. Տնտեսական

Ներկայացվել են Լճաշեն, Չկալովկա և Նորաշեն համայնքների մրցակցային առավելությունները

Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Լճաշեն և Նորաշեն համայնքներում տեղի է ունեցել Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատման արդյունքների և մշակված նախաձեռնությունների ներկայացումը:

Միջոցառմանը մասնակցել են 3 համայնքների գյուղապետերը, 40 դերակատարներ` անասնապահության, հողագործության և այլ բնագավառներից, ներկայացուցիչներ միջազգային և տեղական աջակից կառույցներից` USAID, CARD, EV, GCCI:

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամից հայտնում են, որ հիմնական նախաձեռնություններն ուղղված էին անասնապահության, կաթի վերամշակման, հողագործության և տուրիզմի զարգացման ոլորտներին:

Նշված բնագավառներում գործակցություն սկսելով շահագրգիռ համայնքների ներկայացուցիչները շուտով կսկսեն  հերթագրվել գյուղապետարաններում, որից հետո կմեկնարկի բուն աշխատանքը:

Նախատեսվում է նաև ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ոռոգման ջրագծի կառուցման և արոտավայրերի ջրարբիացման  ծրագրերի իրագործում:

Share