Բաժին. Տնտեսական

Փոքր և միջին բիզնեսի համար ՀԴՄ-ների գինը կլինի ինքնարժեքից ցածր

Փոքր և միջին ձեռնարկություններին ՀԴՄ-ները կտրամադրվեն ինքնարժեքից 30 տոկոս ավելի էժան գնով՝ ի հաշիվ խոշորների համար սահմանված ավելի բարձր գնի:

Կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Միևնույն ժամանակ, գրասենյակին հանձնարարվել է հարկ վճարողների կողմից արդեն ձեռքբերված ՀԴՄ-ների արժեքի գների տարբերությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին:

Այսպիսով, 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարող համարվողների համար սահմանվում են ՀԴՄ-ների ձեռքբերման ավելի ցածր գներ:

Բացի այդ, գործարարներին տրվել է ևս մեկ ամիս ժամանակ, որպեսզի նրանք հասցնեն ՀԴՄ-ներ ձեռք բերել նոր գներով:

Share