Բաժին. Տնտեսական

Օրենքով կարգելվի ծխախոտի գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը:

Կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում ծխախոտից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ հասարակական կազմակերպությունների պայքարը համարժեք չէ ստեղծված վիճակին: «Չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի», – կառավարության այսօրվա նիստում նշել է Տիգրան Սարգսյանը՝ խոստանալով խնդիրը պահել կառավարության ուշադրության կենտրոնում:

Share