Բաժին. Տնտեսական

Մաքսային միությանն անդամակցությունը կնպաստի Հայաստանի ոսկերչության ոլորտի զարգացմանը

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կօգնի երկրի ոսկերչության ոլորտին: Նման կարծիք է հայտնել Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

Նա նշել է, որ եթե այս պահին Ռուսաստանից Հայաստան ներկրվող չմշակված ադամանդի արտահանման տուրքը կազմում է 6,5 տոկոս, ապա այն դեպքում, եթե Հայաստանն անդամակցի ՄՄ, այն կզրոյացվի:

«Գաղտնիք չէ, որ ադամանդամշակությունը Հայաստանի համար արտահանման ավանդական ոլորտ է: Իսկ ռուսական տուրքերից ազատումը, այն էլ այս մակարդակում, կօգնի Հայաստանին: Միջազգային հարթակում 1-2 տոկոսն անգամ լուրջ սահաման է», – հայտարարել է Մարտին Սարգսյանը:

Share