Բաժին. Տնտեսական

Գործարար համաժողով՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կայացել է Տեղեկատվական Տեխնոլոգիայի և Հաղորդակցության  ոլորտի հայ-հնդկական գործարար համաժողով: Այն կազմակերպել էր Զարգացման հայկական գործակալությունը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հնդկաստանի գործարարների պատվիրակությունը՝ Հնդկաստանի էլեկտրոնիկայի և համակարգչային ծրագրերի արտահանման խթանման խորհրդի անդամներով:

Զարգացման հայկական գործակալությունից տեղեկացնում են, որ համաժողովի շրջանակներում ելույթնրով հանդես են եկել ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար և Հայաստան-Հնդկաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Մանասերյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հնդկաստանի Էլեկտրոնիկայի և համակարգչային ծրագրերի արտահանման խթանման խորհրդի գործադիր տնօրեն Վիկրանտ Սարինը, Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրի ինչպես նաև ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերաբերյալ շնորհանդես:

Նշվել է, որ Հայաստանում գործում են ՏՏ ոլորտի  360, այդ թվում՝ 170 օտարերկրյա ընկերություն, աշխատում է շուրջ 9300 ՏՏ մասնագետ: Ընդգծվել է, որ Հայաստանը արձանագրել է էական նվաճումներ, մասնավորապես, կիսահաղորդիչների նախագծման և մտավոր սեփականության հարակից օբյեկտների ստեղծման ոլորտում:

Share