Բաժին. Տնտեսական

Քաղաքաշինության բնագավառում տրված 115 լիցենզիա կասեցվել է

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի հրամանով՝ կասեցվել է 163 իրավաբանական անձանց քաղաքաշինության բնագավառում տրված 115 լիցենզիա և 253 ներդիր:

Նախարարությունից հայտնում են, որ կասեցումների համար հիմք է հանդիսացել ընկերությունների հաշվետվությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը:

Կասեցումները հիմնականում վերաբերում են գործունեության հետևյալ տեսակներին` «Շինարարության իրականացում», «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն», «Ինժեներական հետազննում», «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» ու «Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն» բնագավառներին:

Լիցենզիաների կասեցումից հետո լիցենզավորված իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով տեղեկացվել են:

Share