Բաժին. Տնտեսական

Կքննարկվեն Հայաստանի էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա խնդիրները

Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայաստանում էլեկտրոնային առևտրի ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի քննարկմանը նվիրված աշխատաժողով:

Աշխատաժողովը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացմանգործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (EDMC) ծրագրի համատեղ ջանքերով:

Տարածած հայտարարությնա համաձայն՝ աշխատաժողովի ժամանակ կներկայացվի ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի ոլորտի կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի փաթեթը, կքննարկվեն էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա խնդիրներն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Share