Բաժին. Տնտեսական

«ՀայՌուսգազարդ». գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 649 հազար 397 բնակիչ-բաժանորդ: «ՀայՌուսգազարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին 11 ամսում ընկերության փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10 հազար 243-ով, այդ թվում՝ 2225-ը նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է տասնմեկ ամիսների արդյունքներով:

Share