Բաժին. Տնտեսական

Իսպանիայի բանկային համակարգը «վերակենդանանում է»

Իսպանիայի բանկային համակարգը գտնվում է առողջացման ճանապարհին, չնայած երկրում դեռևս նկատվում է տնտեսության վարկավորման ծավալների անկում և անշարժ գույքի գների նվազում: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի համատեղ զեկույցում:

Իսպանիայի ֆինանսական համակարգի ուսումնասիրության արդյունքում «եռյակ»-ը եկել է այն եզրակացության, որ Իսպանիայի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող ռիկսերը դեռևս ամբողջովին հաղթահարված չեն:

Հիշեցնենք, որ 2012 թվականի վերջին Եվրոպական ESM կայունության հիմնադրամը Իսպանիային տրամադրել էր 39,5 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն՝ երկրի բանկային համակարգի վերակազմավորման նպատակով:

Share