Բաժին. Տնտեսական

«Փոխզիջումային» բյուջեն ընդունված է

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը հաստատել է երկրի բյուջեի մասին համաձայնագիրը: Բյուջեի «փոխզիջումային» տարբերակին կողմ է քվեարկել 100 սենատորներից 67-ը: Դեմոկրատների և հանրապետականների կողմից համաձայնեցված նախագիծը հնարավորություն է տալիս երկրի պետական ծախսերը ավելացնել մինչև 1 տրիլիոն ԱՄՆ դոլարը, ինչպես նաև նախատեսում է բյուջեի պակասուրդի կրճատում 23 մլրդ ԱՄՆ դոլարով:

Ավելի վաղ բյուջեի նախագիծն արժանացել էր ներկայացուցիչների պալատի հավանությանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում, բյուջետային տարաձայնությունների խորացմամբ պայմանավորված, պետական մի շարք կառույցներ ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործունեությունը:

Բյուջեի նախագծի «փոխզիջումային» տարբերակն ընդունվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև տևած երկարատև բանակցությունների արդյունքում:

Կողմերը փոխհամաձայնության էին եկել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը համաձայնել էր վերանայել առողջապահության համակարգի բարեփոխումների համար նախատեսված ծախսերը:

Փոխհամաձայնության շնորհիվ ԱՄՆ-ն բարձրացնել էր երկրի պետական պարտքի վերին սահմանը և վերականգնել պետական կառույցների աշխատանքը:

Պետական պարտքի վերին սահմանի բարձրացման շնորհիվ ԱՄՆ-ին ևս մեկ անգամ հաջողվել էր խուսափել տեխնիկական դեֆոլտից:

Share