Բաժին. Տնտեսական

Ազգային ժողովը վավերացրեց

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, շարունակվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Քվեարկություններով, որոնց «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները չեն մասնակցել, Ազգային ժողովը վավերացրել է՝

– 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը,

– 2013-թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը,

– 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը:

Share