Բաժին. Տնտեսական

Հոնկոնգի ֆոնդային բորսան IPO գործարքների ծավալով աշխարհում երկրորդ տեղում է

2013 թվականի ընթացքում Հոնկոնգի ֆոնդային բորսայում իրականացված արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 21,7 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 85%-ով:

Հոնկոնգի ֆոնդային բորսայի հրապարակած տվյալների համաձայն՝ IPO գործարքների ծավալով բորսան աշխարհում հայտնվել է երկրորդ տեղում՝ զիջելով միայն NYSE Euronext բորսային, որտեղ 2013 թվականի ընթացքում իրականացված IPO գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 46,5 մլրդ ԱՄՆ դոլար:

2013 թվականի ընթացքում Հոնկոնգի ֆոնդային բորսայում ամենախոշոր IPO-ն իրականացրել է China Everbright Bank-ը՝ գործարքի արդյունքում ներգրավելով մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար:

Ներկա դրությամբ Հոնկոնգի ֆոնդային բորսայում շրջանառվում են 1643 ըմկերության արժեթղթեր:

Share