Բաժին. Տնտեսական

«ՀայՌուսգազարդ». 2013թ.-ին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է շուրջ 11 հազարով

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 650 հազար 495 բաժանորդ: Այս մասին տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականի ընթացքում «ՀայՌուսգազարդ» ընկերության փաստացի գազասպառող բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 11 հազար 944-ով, որից 1701-ը՝ դեկտեմբերին:

Share