Բաժին. Տնտեսական

Ռուսաստանից Հայաստան բնական գազի ներկրման ծավալը նվազել է

2013 թվականին, 2012 թվականի համեմատ, Ռուսաստանից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները նվազել են 0,6%-ով և կազմել 1956.3 մլն խ.մ: 2012 թվականին ցուցանիշը կազմել էր 1967.1 մլն խ.մ:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից հայտնում են, որ հաշվետու տարում ընկերության կողմից իրացվել է 1945.2 մլն խ.մ գազ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 5,4%-ով:

2013 թվականին, 2012 թվականի համեմատ, 8,9%-ով ավելացել են էներգետիկայի և 5,4%-ով արդյունաբերության ոլորտների կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 511 մլն խ.մ և 268 մլն խ.մ: 8,8%-ով ավելացել է ԱԳԼՃԿ-ների և 5,9%-ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 455 մլն խ.մ և 172 մլն խ.մ:

2013 թվականին 0,6%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 539 մլն խ.մ:

Share