Բաժին. Տնտեսական

Ջանեթ Յելենը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը

Փետրվարի 3-ին Ջանեթ Յելենը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով Բեն Բերնանկեին: Վերջինս ամերիկյան կենտրոնական բանկը ղեկավարում էր 2006 թվականից:

Հիշեցնենք, որ Ջանեթ Յելենի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հետագայում նրա թեկնածությունը հաստատել էր ԱՄՆ Սենատը:

Սպասվում է, որ Ջանեթ Յելենն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը:

Սպասվում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում Ջանեթ Յելենը կտրուկ քայլեր չի ձեռնարկի երկրի դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխման հարցում:

67-ամյա Ջանեթ Յելենը Դաշնային պահուստային համակարգում աշխատում է 1977 թվականից:

Share