Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր

Փետրվարի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիմանը Վահրամ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք այդ պատասխանատու գործում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցեր:  Կարևորվել է փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` զբոսաշրջության, արդյունաբերության, ժամագործության, ֆինանսական և այլն:

Կողմերը նաև քննարկել են առևտրային կապերի ակտիվացման և ներդրումների ներգրավման նպատակով առաջիկայում Շվեյցարիայի գործարարների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը` Հայաստանի ներդրումային քաղաքականության առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելու համար:

Share