Բաժին. Տնտեսական

Բարաք Օբաման ստորագրել է պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու մասին օրենքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է մինչև 2015 թվականի մարտ ամիսը երկրի պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու մասին օրենքը:

Հիշեցնենք, որ առավել վաղ պետական պարտքի վերին սահմանի բարձրացումը հավանության էր արժանացել Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների պալատում:

Հարկ է նշել, որ եթե ԱՄՆ-ի պետական պարտքի վերին սահմանը չբարձրացվեր, ապա ԱՄՆ-ի իշխանությունները ստիպված կլինեին որոշ պարտավորությունների մասով հայտարարել դեֆոլտ և դադարեցնել մի շարք ծրագրերի իրականացումը:

Նախորդ անգամ ԱՄՆ-ում պետական պարտքի վերին սահմանի բարձրացում տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերին՝ դեմոկրատների և հանրապետականների միջև շուրջ 2 շաբաթ տևած բանակցությունների արդյունքում: Այս երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի մի շարք պետական կառույցներ պարտադրված կերպով դադարեցրել էին իրենց գործունեությունը: Երկիրը կրել էր շուրջ 24 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս:

Share