Բաժին. Տնտեսական

Եվրոպայի և Թուրքիայի շուկայում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը հասել է 30%-ի

2013 թվականին ռուսական «Գազպրոմ» ընկերության մասնաբաժինը Եվրոպայի և Թուրքիայի «գազային» շուկայում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 30%: Այս մասին գրում է ռուսական մամուլը:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականին «Գազպրոմ»-ն ապահովել էր Եվրոպայում և Թուրքիայում գազի սպառման ծավալների 25,4%-ը, իսկ 2011 թվականին՝ 27%-ը:

Հարկ է նշել, որ «Գազպրոմ»-ն իր մասնաբաժինն ավելացրել է այլ մատակարարների մասնաբաժինների կրճատման հաշվին: Այսպես, 2013 թվականին Եվրոպայի և Թուրքիայի «գազային» շուկայում իրենց ներկայությունը կրճատել են, մասնավորապես, Նորվեգիան, Ալժիրը, Նիգերիան:

Share