Բաժին. Տնտեսական

Հունվարին եվրոպական ավտոշուկան գրանցել է 5,5% աճ

Հունվարին եվրոպական ավտոշուկայում վաճառվել է 935 հազար 640 ավտոմեքենա: Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 5,5%-ով: Արդյունքում, Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի աճ է գրանցվել արդեն 5-րդ ամիսն անընդմեջ:

Ըստ ներկայացված տվյալների` եվրոպական խոշորագույն ավտոարտադրող ընկերությունը` գերմանական Volkswagen AG-ն, հաշվետու ամսում վաճառել է 237 հազար 538 ավտոմեքենա: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 8,9%-ով:

Հաշվետու ամսում PSA Group-ը, որն ավտոմեքենաներ է թողարկում Peugot և Citroen բրենդների ներքո, վաճառել է 109 հազար 257 ավտոմեքենա, իսկ Renault Group-ը` 86 հազար 452 ավտոմեքենա:

Share