Բաժին. Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Նախարարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Ֆրենկ Հիմսկերկի կողմից ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի և մասնավորապես Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից շրջանառվող նոր ֆինանսական ռազմավարությունը: 

Վերջին ժամանակահատվածում ՎԶՄԲ վարկավորման կարողությունն իրական արտահայտությամբ կայուն նվազում է, հետևաբար, բաժնետերերին խնդրանք է ներկայացվելու կապիտալի պարբերաբար մեծացման: Արդյունքում ակնկալվում է ուժեղացնել ՀԲ դիրքը որպես զարգացման ինստիտուտ և բարձրացնել երկրների կարիքների նկատմամբ հասցեականությունը: Նոր կարգավորման ներքո ենթադրվում է, որ կմեծանա ՎԶՄԲ ռեսուրսների հասանելիությունը փոխառու երկրների համար, չնայած վերջիններս նաև կհանդիսանան ծախքերի հիմնական կրողները, մասնավորապես տոկոսադրույքների աճի հետևանքով: Այդուհանդերձ, ՎԶՄԲ ռեսուրսների գինն ակնկալվում է, որ կշարունակի լինել շատ ավելի գրավիչ, քան կապիտալի շուկաներն են առաջարկում: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ համագործակցությանն առնչվող մի շարք ընթացիկ հարցեր մտքեր փոխանակեցին Հայաստանի տնտեսության վիճակի, հետագա փոխգործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի ուղղությունների դիվերսիֆիկացման վերաբերյալ:

Share