Բաժին. Տնտեսական

2013թ.-ին աղքատության ընտանեկան նպաստ է ստացել շուրջ 103 հազար ընտանիք

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության՝ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 112 հազար 796, որի 91.4%-ը կազմել են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները:

Միևնույն ժամանակ, աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում (21 հազար 282) և Երևան քաղաքում (17 հազար 874):

2013 թվականին մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 29 350 դրամ:

Share