Բաժին. Տնտեսական

Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային

Եվրահանձնաժողովը պատրաստ է 11 մլրդ եվրո ծավալով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։  Այս մասին է հայտարարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։ Ստացված ֆինանսական միջոցները կուղղվեն Ուկրաինայում անհրաժեշտ տնտեսական բարեփոխումների իրականացմանը։  

Հիշեցնենք, որ փետրվար ամսին Ուկրաինայի Ֆինանսների նախարարության և Ազգային բանկի գնահատմամբ՝ տնտեսական իրավիճակի կայունացման համար մինչև 2016 թվականը կպահանջվի 35 մլրդ ԱՄՆ դոլար։

Հարկ է նշել, որ ընթացիկ տարվա արդյունքներով Ուկրաինան արտաքին պարտքի մարմանը պետք է հատկացնի 7,091 մլրդ ԱՄՆ դոլար։ 

Share