Բաժին. Տնտեսական

Կայացել է Հայաստան-Սերբիա գործարար համաժողով

Մարտի 11-ին Երևանում կայացել է Հայ-սերբական գործարար համաժողով։ Քննարկվել են Հայաստան-Սերբիա տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:  

Համաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը, Սերբիայի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Զդրավկո Ելուշիչը և  Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ համաժողովին մասնակցելու նպատակով Սերբիայից Հայաստան էին ժամանել արդյունաբերական տարբեր ոլորտներ (շինարարություն, սննդարդյունաբերություն, փայտամշակում, մեքենաշինություն, գովազդ և դիզայն, տուրիզմ) ներկայացնող  9 ընկերության ներկայացուցիչներ:

Համաժողովի ժամանակ ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրի նկարագիրը:

Միջոցառմանը հայ գործարարներն իրենց սերբ գործընկերներին ներկայացրել են համապատախան ոլորտներում համագործակցության առաջարկներ:

Share