Բաժին. Տնտեսական

Վերաձևակերպվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մի շարք լիցենզիաներ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մի շարք լիցենզիաների վերաձևակերպելու մասին՝ կապված ընկերության վերանվանման հետ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վերաձևակերպվել են, մասնավորապես, բնական գազի ներկրման, բաշխման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները:

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասը «Գազպրոմ»-ին փոխանցելու արդյունքում «ՀայՌուսգազարդ» ընկերությունը վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա»:  

Հունվարի 16-ին «Գազպրոմ» ընկերության Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կնքել էին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20% բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջպետական համաձայնագրի շրջանակում:

«Գազպրոմ»-ի բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում կազմում է 100%:

Share