Բաժին. Տնտեսական

ԱՄՆ վճարային հաշվեկշռի պակասուրդը գրանցել է անկում

2013 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ վճարային հաշվեկշռի պակասուրդը կրճատվել է մինչև 81,1 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին է հաղորդում ԱՄՆ Առևտրի նախարարությունը։

Վերանայված արդյունքների համաձայն երրորդ եռամսյակի արդյունքներով առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 96,4 մլրդ ԱՄՆ դոլար։

Նշվում է, որ միջազգային Bloomberg վարկանիշային գործակալության փորձագետների հարցումների համաձայն` ցուցանիշը պետք է կրճատվեր մինչև 88 մլրդ ԱՄՆ դոլար։

Նախորդ տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ վճարային հաշվեկշռի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 1,9%-ը, իսկ երրորդ եռամսյակի արդյունքներով ցուցանիշը կազմել է ՀՆԱ-ի 2,3%-ը։

Share