Բաժին. Տնտեսական

Հայկական պատվիրակությունը մեկնել է Վրաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի` առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր:

Նախարարությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետ Հրաչ Ծուղունյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Share