Բաժին. Տնտեսական

Բնապահպանության նախարարությունը կայացրել է վարչական տուգանքի 12 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ նախարարության կողմից մարտի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, նախարարության  վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 730.0 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասներկու որոշում և հաշվարկվել է 183.0 հազար ՀՀ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

– Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման երկու գործով կայացվել է 100.0 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 121.5 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

– Արմավիրի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 15.0 հազար ՀՀ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

– Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազար ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 37.5 հազար ՀՀ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:           

– Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

– Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վնասակար նյութերի վերահսկողության ստորաբաժան մանաշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

– Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսիհամար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9.0 հազար ՀՀ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

– Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում,  առգրավվել է 11.5 կգ կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև հինգ հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 11.0 կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնվածփայտանյութի ապօրինի տեղափոխում երեք գործով  կայացվել է 300.0 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

– Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային ստորաբաժանումը  մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացրել է 50.0 հազար ՀՀ դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.24 մլն ՀՀ դրամ գումար:

Share