Բաժին. Տնտեսական

2013թ.-ին կասեցվել են շուրջ 1030 քաղաքաշինական ընկերությունների լիցենզիաներ

Քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի քաղաքաշինության բնագավառում գործում են մոտ 2366 կազմակերպություններ, որոնք ունեն 2545 լիցենզիաներ և 4623 ներդիրներ հետևյալ ոլորտներում` շինարարության իրականացում, քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննություն, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:

2013 թվականին 12 լիցենզավորման նիստերի ընթացքում լիցենզավորման հայտերի ուսումնասիրման արդյունքում  տրամադրվել են 242 լիցենզիաներ և 473 ներդիրներ, վերաձևակերպվել են 37 լիցենզիաներ և 54 ներդիրներ, փոխարինվել` 172 ներդիրներ:

Նախորդ տարի ՀՀ պետական բյուջե մուտք է եղել մոտ 290 մլն դրամ լիցենզիաների տարեկան պետական տուրք:

2013 թվականին շինարարության որակի տեխնիկական հսկողության, շենքերի և շենք-շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եռամսյակային հաշվետվությությունները չներկայացնելու, հաշվետվությունները թերի կամ խեղաթյուրված ներկայացնելու, մասնագիտական կազմի բացակայության պատճառով կասեցվել  են շուրջ 1030 կազմակերպությունների լիցենզիաներ: Դատական կարգով դադարեցվել են 44  լիցենզիա:

Share