Բաժին. Տնտեսական

Արդյունաբերության անկումն անսպասելի չէր

ՀՀ Արդյունաբերությա նախարար Վահրամ Ավանեսյանը նշել է, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքներով արդյունաբերության ոլորտի ցուցանիշները խոստումնալից չեն լինի։

Նախարարի խոսքերով այս տարվա հունվար-փետրվարին գրանցված արդյունաբերական անկումը պայմանավորված է հանքարդյունաբերության և սննդի արդյունաբերության ոլորտներում արձանագրված անկմամբ։

Վ․Ավանեսյանը նշել է նաև, որ կանխատեսման համաձայն տարվա արդյունքներով  արդյունաբերության ոլորտում կգրանցվի 7% աճ, իսկ սննդի արդյունաբերության ճյուղերում աճը կկազմի 5%։

Այն հանգամանքին, թե Համաշխարհային բանկը վերանայել է Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշը, չբացառելով անգամ մինչև 1,8% անկումը, և Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում արդյոք ճշգրտել տնեսական աճի իր կանխատեսումը (2014թ. բյուջեի հիմքում դրված է 5,2% ցուցանիշը), Ավանեսյանը նշել է, որ վերջին շրջանում ինքը բազմիցս խոսել է Ռուսաստանի տնտեսությունում բացասական զարգացումների հնարավոր ռիսկերի մասին։ «Եթե Ռուսաստանում տնտեսական վիճակը վատթարանա, ապա դա իր արտացոլումը կգտնի նաև Հայաստանում»,-նշել է նախարարը։

Share