Բաժին. Տնտեսական

Կայացել է դեղագործության ոլորտի «Առանց փողկապների» հերթական հանդիպումը

Աղվերանում կայացել է դեղագործության ոլորտի «Առանց փողկապների» հերթական հանդիպումը: Հայաստանի դեղարտադրողների, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ներմուծող ընկերությունների ղեկավարներն ու փորձագետները կարծիքներ են փոխանակել «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծի առանձին դրույթների և դրանց կիրարկման մեխանիզմների, ինչպես նաև Հայաստանի դեղագործության ոլորտի մարքեթինգային գործունեության կանոնագրքի նախագծի և դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթների շուրջ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև նախարար Դերենիկ Դումանյանը:

Share