Բաժին. Տնտեսական

Հայատսանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 12.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  են 12.1%-ով և կազմել 29 532 տոննա:

Միևնույն ժամանակ Կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 16.3%-ով և կազմել 1 695 տոննա: Մոլիբդենի խտանյութի արտարդույթան ծավալները նվազել են 4.9%-ով և կազմել 1 802 տոննա: Ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 14.6%-ով և կազմել 1 695 տոննա: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները նվազել են 5.7%-ով և կազմել 1 001 տոննա: Ալյումինե փայլաթիթեղի արտարդթյան ծավալներն աճել են 5.5%-ով և կազմել 4 751 տոննա: Պողպատե ձուլվածքի արտադրության ծավալներն աճել են 9%-ով և կազմել 2 557 տոննա:

Share