Բաժին. Տնտեսական

Գազպրոմ Արմենիա. Առանց կանխավճար մինչև հոկտեմբերի 1-ը

Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետեւյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչեւ 2014թ. հոկտեմբերի 1-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազաֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազաֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:

Share