Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին գրանցվել է Ուկրաինա գազի ներմուծման ծավալի 14% անկում

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ուկրաինա բնական գազի ներմուծման ծավալը կրճատվել է շուրջ 14%-ով: Միևնույն ժամանակ, Ուկրաինայից Եվրոպա գազի տրանզիտային փոխադրումը կրճատվել է 9,1%-ով:

Ըստ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների՝ հաշվետու երեք ամսում Ուկրաինա է ներմուծվել  6,1 մլրդ խ.մ. գազ: 2013 թվականի առաջին երեք ամսում ցուցանիշը կազմել էր 7,07 մլրդ խ.մ.: Միայն մարտ ամսում Ուկրաինա գազի ներմուծումը կրճատվել է 15%-ով և կազմել 1,9 մլրդ խ.մ.:

Հունվար-փետրվարին Ուկրաինայից Եվրոպա է փոխադրվել 17,68 մլրդ խ.մ. գազ:

Share