Բաժին. Տնտեսական

Սպասվում է ալյումինի գնի կտրուկ աճ

Ամերիկյան Alcoa ընկերությունը առաջիկա տարիների համար կանխատեսում է ալյումինի գնի կտրուկ աճ:

Սպասվում է, որ այս տարի համաշխարհային շուկայում ալյումինի պահանջարկը կաճի շուրջ 7%-ով, ինչը սահմանափակ առաջարկի պայմաններում կհանգեցնի մետաղի գնի շարունակական աճի: Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ալյումինի պահանջարկը կաճի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոարտադրությունը և շինարարությունը:

Ըստ ընկերության գնահատականների՝ այս տարի ալյումինի համաշխարհային պահանջարկն, առանց Չինաստանի, կաճի 4%-ով:

Նշենք, որ Չինաստանն այսօր համարվում է ալյումինի սպառման խոշորագույն շուկան: Սպասվում է, որ 2014 թվականին երկրում ալյումինի պահանջարկը կաճի շուրջ 10%-ով:

Share