Բաժին. Տնտեսական

Վահրամ Ավանեսյան. ապրիլի վերջին ՀՀ-ն կստորագրի Մաքսային Միությանը անդամակցելու փաստաթուղթը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն այսօր հայտնել է, որ ապրիլի 29-ին Բելառուսի մայրաքաղաքում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանը ստորագրելու է Մաքսային Միությանն անդամակցելու փաստաթուղթը:

Նշենք, որ Հայաստանն այսօր ՄՄ մարմինների հետ բանակցում է 900 տեսակ ապրանքի մաքսազերծման ժամանակ ավելի նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բանակցությունները դեռևս շարունակվում են, սակայն նա հույս ունի, որ ապրիլի 28-ին դրանք արդեն ավարտված կլինեն:

Share