Բաժին. Տնտեսական

Եվրոգոտու տնտեսությունը աճում է դանդաղ, բայց կայուն տեմպերով

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Եվրոգոտու տնտեսությունը աճել է 0,2%-ով: Այս մասին վկայում են Եվրամիության Վիճակագրական բյուրոյի հրապարակած նախնական տվյալները: Նշենք, որ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին ցուցանիշի առավել բարձր մակարդակ՝ 0,4%:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է 0,9%-ով:

Հունվար-մարտին Եվրամիության անդամ 28 երկրում ՀՆԱ-ն եռամսյակային կտրվածքով աճել է 0,3%-ով, տարեկան կտրվածքով՝ 1,4%-ով:

Հաշվետու եռամսյակում, նախորդ երեք ամիսների համեմատ, Գերմանիայի տնտեսությունը աճել է 0,8%-ով, Ֆրանսիայի ՀՆԱ-ն պահպանվել է գրեթե նույն մակարդակում: Իտալիայի տնտեսությունը կրճատվել է 0,1%-ով, իսկ Պորտոււգալիայի տնտեսության անկումը կազմել է 0,7%:

Հարկ է նշել, որ Եվրոգոտու տնտեսությունը աճ է գրանցում արդեն չորրորդ եռամսյակն անընդմեջ, սակայն տարածաշրջանում դեռևս պահպանվում են վերջին ճգնաժամի բացասական հետքերը: Եվրոգոտու գործազրկության մակարդակը կազմում է 11,8%:

Կանխատեսվում է, որ այս տարի Եվրոգոտու տնտեսությունը կգրանցի 1,2% աճ, իսկ 2015 թվականին՝  1,7% աճ:

Share