Բաժին. Տնտեսական

Մեր երկրում աղքատության նպաստ է ստանում 112 հազար 796 ընտանիք

2013 թվականին մեր հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստ է ստացել 112 հազար 796 ընտանիք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 1384-ով: Աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում  և Երևան քաղաքում:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու տարում մեր երկրում մեկ ընտանիքի բաժին ընկած նպաստի միջին ամսական չափը կազմել է 29 հազար 350 ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում:

Նշենք նաև, որ  մեր երկրում աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը աճում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: 2012 թվականին հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստ էր ստացել 111 հազար 412 ընտանիք, իսկ 2011 թվականին՝  96 հազար 358 ընտանիք:

Share