Բաժին. Տնտեսական

Հունվար-Ապրիլ ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 18.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրված պղնձի խտանյութի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 18.3%-ով և կազմել 63 940 տոննա:

Միևնույն ժամանակ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 13.9%-ով և կազմել 3 394 տոննա, իսկ ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով և կազմել 4 772.5 տոննա:

Share